Համացանցում քննարկում են Ռադայի գմբեթ մագլցած Զելենսկուն

19:23   11 Հուլիս 2019    218

Համացանցում լուսանկար է հրապարակվել, որում գործնական կոստյումով մարդ է պատկերված։

Վերջինը Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի գմբեթին է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Արտաքինից տղամարդը հիշեցնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Նշվում է, որ տղամարդը քայլել է գմբեթի վրա և բջջային հեռախոսով ինչ-որ բան տեսանկարահանել։

Օգտատերերի կարծիքով՝ Զելենսկին սոցցանցերի համար հերթական լուսանկարն է արել։ Սակայն հստակ պարզել՝ արդյոք տղամարդը Զելենսկին է, հնարավոր չէ՝ անորակ լուսանկարի պատճառով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները