Կիմ Չեն Ընը դարձել է պետության պաշտոնական ղեկավարը՝ համաձայն նորացված Սահմանադրության

20:02   11 Հուլիս 2019    219

Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը պաշտոնապես դարձել է պետության ղեկավարն այն բանից հետո, երբ լրացումներ են մտցվել երկրի սահմանադրությունում։

Ինչպես հինգշաբթի տեղեկացրել է Ռյոնհափ գործակալությունը, երկրի հիմնական փաստաթղթի լրիվ տեքստը հրապարակվել է «Նենարա» պորտալում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ պետության անվանական ղեկավարը համարվում էր Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահը, թեեւ իրականում պետության ղեկավարը Կիմ Չեն Ընն էր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները