Զախարովան հանդիմանել է Տուսկին՝ ԽՍՀՄ փլուզման մասին հայտարարության պատճառով

20:44   11 Հուլիս 2019    256

ՌԴ ԱԳՆ-ի թվիթերյան էջում հրապարակվել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքը՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությանը ԽՍՀՄ փլուզման մասին:

«Կցանկանայի հիշեցնել Դոնալդ Տուսկին, որ ԽՍՀՄ փլուզումը հանգեցրել է բազմաթիվ մարդկային ողբերգությունների, երբ տասնյակ միլիոնավոր մեր հայրենակիցներ մեկ ժամում հայտնվեցին արտասահմանում: Դա, մասնավորապես, վերաբերում է Մերձբալթիկայի ռուսալեզու բնակիչներին, որտեղ շարունակում են խախտել նրանց օրենքները», - ասվում է թվիթերյան գրառման մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումը երջանիկ իրադարձություն է եղել վրացիների, լեհերի, ուկրաինացիների, ռուսների, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համար, և չի համարվում նախորդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը: Նման գրառում պաշտոնյան կատարել էր Վրաստան կատարած այցի ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները