40 տարի առաջ Հունաստանում գտնված մարդկային մասունքները Եվրոպայում հնագույնն են

09:44   12 Հուլիս 2019    201

70-ական թվականների վերջին Հունաստանի հարավում Ապիդիմա քարանձավում գտնված Homo sapiens-ի վաղ ներկայացուցչի մասունքները ամենահինն են նրանցից, որոնք գիտնականները երբեւէ հայտնաբերել են Եվրոպայի տարածքում:

Չորեքշաբթի երեկոյան բրիտանական գիտական Nature ամսագիրն իր կայքում հայտնել էր, որ նոր ռադիոիզոտոպային անալիզը ցույց է տվել, որ ոսկորների տարիքը, որի տեսակային պատկանելությունը նախկինում չէր հաջողվում պարզել, կազմում է ոչ պակաս 210 հազար տարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սա Եվրոպայի, իսկ հնարավոր է՝ ամբողջ Եվրասիայի տարածքում մարդու ժամանանակից տեսակի հայտնի քարացած մնացորդներից ամենահինն է: Դրանք 160 հազար տարով ավելի հին են տարիքով հաջորդ Homo sapiens-ի եվրոպական քարացած ոսկորներից»,- նշված է հրապարակման մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները