Ֆրանսիացի նախարարը սկանդալի կենտրոնում է հայտնվել լոբստերներով եւ թանկարժեք գինիով ընթրիքներ հյուրասիրելուց հետո

09:55   12 Հուլիս 2019    216

Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարարը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ հրապարակվել են լուսանկարներ, որոնցում նա՝ լինելով խորհրդարանի խոսնակ, ճոխ ընթրիքներ է հյուրասիրել լոբստերներով եւ թանկարժեք գինիով:

Mediapart կայքը հայտնել է, որ Ֆրանսուա դե Ռյուգին եւ նրա կինը ճոխ ընթրիքներ են կազմակերպել հիմնականում իրենց ընկերների համար Փարիզի կենտրոնում գտնվող նստավայրում 2017թ. հունիսից մինչեւ 2018թ. հոկտեմբերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չնայած անօրինականության մասին որեւէ ենթադրություն չի եղել, լուսանկարները սկանդալի առիթ են հանդիսացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները