Ամերիկացիները երկրի հաջորդ նախագահի պաշտոնում ֆավորիտների են ընտրել

10:03   12 Հուլիս 2019    261

NBC News-ի և The Wall Street Journal-ի հարցումն ամերիկացիների շրջանում պարզել է 2020-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ֆավորիտներին։

Վարկանիշը գլխավորում են ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և 2013-ին Մասաչուսթես նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը։ Բայդենին աջակցում է ընտրողների 26 տոկոսը, Ուորենին՝ 19 տոկոսը։

Նրանց հաջորդում են Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ, Կալիֆոռնիա նահանգից սենատոր Քամալա Հարիսը և Վերմոնտ նահանգից սենատոր Բերնի Սանդերսը։

Սաութ Բենդ քաղաքի քաղաքապետ Փիթ Բութիջիչը 2012-ից ի վեր ստանում է ընտրողների 7 տոկոսի աջակցությունը, իսկ ամերիկացի ձեռներեց Էնդրյու Յանը՝ 2 տոկոսի։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները