Ես արեցի այն ամենը, ինչ կարող էի․ Մեյ

10:56   12 Հուլիս 2019    369

Թերեզա Մեյը եզրափակիչ հարցազրույց է տվել՝ որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ։

Նա հայտարարել է, որ պաշտոնից հեռանում է առանց վիրավորանքի և չարության ու երախտապարտ է՝ իր երկրին ծառայելու ընձեռված հնարավորության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Քաղաքական գործիչը խոստովանել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պարտությունը ծանր է տարել։ Մեյն ասել է, որ իրեն մեղադրել են և՛ նրանց, ովքեր կողմ էին Brexit-ին, և՛ նրանք, ովքեր դեմ էին։

«Դա հաղթահարելու համար ես արեցի այն ամենն, ինչ կարող էի»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Խոսելով այն մասին, թե այս տարիների ընթացքում ինչը կարելի էր ավելի լավ անել՝ Մեյն ասել է, որ 2017-ի նախընտրական քարոզարշավը բարեհաջող չէր, ինչի հետևանքով Պահպանողական կուսակցությունը զրկվել խորհրդարանում մեծամասնությունից։

Սակայն որպես դրական փոփոխություն Մեյը նշել է ստրկության դեմ պայքարը, պլաստիկե թափոնների կրճատման քաղաքականությունը, ածխածնի արտանետման նվազեցումը, հոգեկան առողջության պահպանման բարելավումը։ Բացի այդ, Մեյի օրոք Մեծ Բրիտանիայում կրճատվել է գործազրկությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թերեզա-Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները