Զելենսկին առաջարկել է Պորոշենկոյին լյուստրացիա անել

11:44   12 Հուլիս 2019    265

Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին եւ նախկին վարչակազմին, որը եղել է իշխանության ղեկին 2014 թվականին լյուստրացիա անել։

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Զելենսկու ֆեյսբուքյան տեսաուղերձը։

Զելենսկին առաջարկել է «Իշխանության մաքրագործման մասին» օրենքը, որը նաեւ կոչվում է լյուստրացիայի օրենք, տարածել նաեւ նախագահների, նախարարների, պատգամավորների եւ այլ չինովնիկների վրա, որոնք պաշտոն են զբաղեցրել 2014 թվականի փետրվարի 23-2019 թվականի մայիսի 19-ը։

Զելենսկին իր ուղերձում նկատել է, որ իրեն եւ իր թիմին մեղադրում են, որ ցանկանում են չեղյալ հայտարարել լյուստրացիան, եւ հակառակն ապացուցելու համար ինքն առաջարկում է խստացնել այն, հատկապես, որ լյուստրացիան հնարավորություն է տալիս հասարակությանը տարբեր գործիչների հանդեպ գնահատական տալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի   Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները