Բրազիլիայի նախագահը ցանկանում է իր որդուն ԱՄՆ-ում դեսպան նշանակել

11:57   12 Հուլիս 2019    314

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն մտածում է իր որդուն՝ պատգամավոր Էդուարդո Բոլսոնարուին, ԱՄՆ-ում դեսպան նշանակելու հնարավորության մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին երկրի ղեկավարը հայտնել է լրագրողներին:

«Այո՛, նման հնարավորություն կա: Նա (որդին) Դոնալդ Թրամփի երեխաների ընկերն է, խոսում է անգլերեն, իսպաներեն, մեծ փորձ ունի: Ըստ իս՝ կարող է ադեկվատ մարդ լինել և հիանալի գլուխ կհանի Վաշինգտոնում»,- պարզաբանել է նախագահը:

Աղբյուրի հաղորդմամբ ՝ դիվանագիտական պաշտոնին նշանակումը կախված է Էդուարդոյից։ Լատինամերիկյան երկրի առաջնորդն ինքը պատրաստ է այդ հարցին անմիջապես լուծում տալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները