Մեքսիկայում սողանքի հետևանքով 7 հոգանոց ընտանիք է մահացել, որոնցից 4-ը՝ երեխաներ

15:15   12 Հուլիս 2019    220

Մեքսիկայի կենտրոնական հատվածում սողանքի հետևանքով 7 հոգանոց ընտանիք է մահացել, որոնցից 4-ը՝ երեխաներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Պուեբլա նահանգի մայրաքաղաքից 15 կմ հեռավորության վրա՝ Սանտո Տոմա Շաութլի բնակավայրում: Սողանքն առաջացել է հորդառատ անձրևների հետևանքով:

Փրկարարների համաձայն՝ տանն ընտանեկան միջոցառում է անցկացվել, երբ տեղի է ունեցել սողանքը:

Եվս երկու երեխա փրկվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Հաշվի առնելով հետագա անձրևների ու սողանքների վտանգը՝ իշխանությունները որոշում են կայացրել տարհանել հարևանությամբ գտնվող տների բնակիչներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները