Ամերիկյան Վաշինգտոն նահանգում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

15:55   12 Հուլիս 2019    237

Ամերիկյան Վաշինգտոն նահանգի տարածքում ուրբաթ օրը 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից (USGS), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 09.51-ին: Էպիկենտրոնը գտնվել է Սնոհոմիշ շրջանի տարածքում: Օջախը գտնվել է 22,3 կմ խորության վրա:

Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները