Գերմանիան ողջունել է Պուտին-Զելենսկի հեռախոսազրույցը

16:16   12 Հուլիս 2019    361

Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև երեկ կայացած հեռախոսազրույցը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը:

«Մենք միշտ ընդգծել ենք, որ նախընտրում ենք ուղիղ բանակցությունները Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով:

Մենք ողջունում ենք այն փաստը, որ նախագահ Պուտինը և նախագահ Զելենսկին երեկ հեռախոսազրույց են ունեցել, նաև` այն, որ երկու կողմերը քննարկել են նորմանդական ձևաչափի շրջանակում բանակցությունների շարունակությունը»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Պուտին   Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները