ՆԱՏՕ-ն իր անհանգստությունն է հայտնել

16:28   12 Հուլիս 2019    371

ՆԱՏՕ-ն իր անգանգստությունն է հայտնել այսօր Ռուսաստանից Թուրքիա ժամանած Ս-400 ՀՕՊ համակարգերի հնարավոր հետևանքների վերաբերյալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են ՆԱՏՕ-յի պաշտոնյան և հավելել, որ չնայած, որ բոլոր դաշնակիցներն էլ իրենք են որոշում թե ինչ զինատեսակ գնել, այնուհանդերձ անհանգիստ են Ս-400-ների հավանական հետևանքների համար:

«Մեր զինված ուժերի համատեղելիությունը անհրաժեշտ է, որպեսզի ՆԱՏՕ-ն իրականացնի իր առաքելությունն ու օպերացիաները: Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում, որ Թուրքիան աշխատում է մի շարք դաշնակիցների հետ հեռահար օդային և հրթիռային պաշտպանական համակարգերի զարգացման շուրջ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները