Բաթումի համաժողովի շրջանակում Վրաստանի և ԵՄ-ի միջև 47 միլիոն եվրոյի համաձայնագրեր են ստորագրվել

17:27   12 Հուլիս 2019    282

Վրաստանի ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Բաթումում կայացած «Վրաստանի եվրոպական ճանապարհ» համաժողովի շրջանակներում Վրաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է երկու համաձայնագիր:

Դրանց ընդհանուր բյուջեն կազմում է 47 մլն եվրո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վրաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է «Անվտանգության ուժեղացման և հանցագործության դեմ պայքարի աջակցության» համաձայնագիրը, որի շրջանակներում Վրաստանը կստանա 28 մլն եվրո: Ծրագրի հիմնական նպատակն աջակցությունն է Վրաստանի անվտանգության միջոցների հզորացմանը:

Երկրորդ համաձայնագիրը, որով Վրաստանը կստանա 19 մլն եվրո, վերաբերում է տնտեսական կառավարմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ԵՄ   Բաթումի  


Վերնագիրի այլ պիտակները