Հնդկաստանում ավելի քան 400 հազար մարդ հայտնվել է հեղեղված գոտիներում

17:34   12 Հուլիս 2019    272

Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ նահանգում ավելի քան 400 հազար մարդ հայտնվել է հեղեղված գոտիներում:

Բնակավայրերում անձրևները չեն դադարում նախորդ շաբաթվա վերջից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ աղբյուրի՝ ընդհանուր առմամբ հեղեղվել է 749 գյուղ և 17 հազար գյուղատնտեսական հող:

Գետերում ջրերի մակարդակը մոտենում է ռեկորդային նիշի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները