Դուբայում զբոսաշրջիկներին թույլ են տվել ալկոհոլ ձեռք բերել հատուկ խանութներից

19:23   12 Հուլիս 2019    155

Դուբայում զբոսաշրջիկներն ալկոհոլ կկարողանան ձեռք բերել միայն հատուկ խանութներից, գրում է ria.ru-ն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների լրատվամիջոցներին հղումով:

Նախկինում զբոսաշրջիկները կարող էին ալկոհոլ ձեռք բերել միայն հյուրանոցներում, բարերում և ռեստորաններում: Այժմ նրանք իրավունք ունեն անվճար ստանալ Mercantile and Marketing International խանութների ցանցի 30-օրյա արտոնագիր՝ ներկայացնելով ընդամենը անձնագիրը:

Նման արտոնագիր կարող են ստանալ 21 տարեկանից բարձր զբոսաշրջիկները, որոնք մահմեդական չեն։ Ընդ որում՝ նրանց կտրամադրվի Դուբայում ալկոհոլի օգտագործման կանոնների բրոշյուր։

Հիշեցնենք, որ Դուբայում ալկոհոլի բաց վաճառքն արգելված է, այն կարելի է գնել միայն հատուկ խանութներից: Դուբայում մշտապես բնակվող քաղաքացիներն արտոնագիր ձեռք բերելու համար պետք է ստանան իրենց գործատուի համաձայնությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուբայ   ԱՄԷ  


Վերնագիրի այլ պիտակները