Նոր վիրուսը հայտնվել է 25 միլիոն Android-գաջեթներում

20:56   12 Հուլիս 2019    232

Android-գաջեթները հարձակման են ենթարկվում Agent Smith անվանումով նոր վիրուսի կողմից:

Վնասակար ծրագրային ապահովումն անվանել են Matrix եռապատման գլխավոր հակահերոսի անունով և այն ներկայումս բեռնված է 25 միլիոն սարքերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փորձագետները խորհուրդ են տալիս օգտատերերին օգտագործել Ad Blocker-ը, թարմացնել համակարգը և հավելվածները ներբեռնել բացառապես Google Play-ից:

Վնասակար ծրագրային ապահովումը հայտնվում է գաջեթներում հիմնականում խաղերի միջոցով: Ավելին, զոհեր են դառնում այն օգտատերերը, որոնք դրանք ներբեռնում են չինական ընկերություններին պատկանող հավելվածների կողմնակի խանութներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները