Ուկրաինայում պապիկի տանը պայթած ռումբի հետևանքով երկու երեխա է մահացել

09:31   14 Հուլիս 2019    172

Ուկրաինայի Ռովենսկայա շրջանում երկու երեխա է մահացել: Նրանք այցելել են պապիկին, որի տանը պահված ռումբը պայթել է` դառնալով երեխաների մահվան պատճառ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Известия»-ն` հղում անելով շրջանի ոստիկանությանը:

Նշվում է, որ 11-ամյա աղջիկն ու 13-ամյա տղան հյուր են եկել տատիկի ու պապիկի տուն, որոնք տանը չեն եղել: Երեխաները բացել են խոհանոցում գտնվող մետաղական սեյֆը, որի մեջ եղել է արկղ: Նրանք բացել են այն, և ռումբը տրաքել է: Երեխաները տեղում մահացել են:

Ավելի ուշ ոստիկանները ձերբակալել են 59-ամյա պապիկին: Նրան մեղադրանք է առաջադրվել: Տեղանքը զննելիս հայտնաբերվել է ևս երեք նմանատիպ ռումբ: Պապիկը պատմել է, որ սիրում է հավաքել պատերազմի ժամանակներից մնացած ռումբերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները