Ազատ խոսքի իրավունքից զրկված հասարակությունը դատապարտված է. Բոյկո

09:40   14 Հուլիս 2019    181

Ուկրաինայի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության ղեկավար Յուրի Բոյկոն հայտարարել է, որ ուկրաինացի լրագրողների շուրջ ստեղծված իրավիճակը ողբերգական է:

Նա կարծում է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին փորձում են վախեցնել` ճշմարտությունը թաքցնելու նպատակով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Լրագրողների շուրջ ստեղծված իրավիճակն իսկապես ողբերգական է: Նման փորձերն արվում են նրանց վախեցնելու նպատակով, որպեսզի լրագրողները ճշմրարտությունը չբարձրաձայնեն, որպեսզի սեփական կարծիք չունենան: Հասարակությունն այդպես ապրել չի կարող: Ազատ խոսքի իրավունքից զրկված հասարակությունը դատապարտված է»,- ասել է Բոյկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները