Բարրի փոթորիկը մոտեցել է Լուիզիանա նահանգի ափերին

09:48   14 Հուլիս 2019    150

Բարրի փոթորիկը հասել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի ափերին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Միացյալ Նահանգների փոթորիկներին հետևող ազգային կենտրոնի հաղորդագրությանը:

Զգուշացվել է, որ փոթորիկը շատ վտանգավոր է և «սպառնում է մարդկանց կյանքին»: Սպասվում են ուժեղ ջրհեղեղներ, ինչպես նաև գետերի վարարում: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ իրավիճակ էր հայտարարել Լուիզիանայում: Տարհանվել են բազմաթիվ մարդիկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները