Մեծ Բրիտանիան եւ Կանադան հայտարարել են ԶԼՄ-ների ազատության հարցով Գլոբալ կոալիցիա ստեղծելու մասին

09:56   14 Հուլիս 2019    177

Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի ԱԳ նախարարներ Ջերեմի Հանթն ու Խրիստյա Ֆրիլանդը հայտարարել են ԶԼՄ-ների ազատության հարցով Գլոբալ կոալիցիա ստեղծելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կոալիցիան կձեւավորվի կառավարությունների կողմից, որոնք կստորագրեն խոստումը՝ խոսել եւ համատեղ միջոցներ ձեռնարկել այն դեպքերում, երբ ԶԼՄ-ների ազատությունը սպառնալիքի տակ հայտնվի, եւ աջակցել ԶԼՄ-ների ազատությանը»,- ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Փաստաթղթի տեքստում ասվում է, որ ԶԼՄ-ների ազատությունն աշխարհի տարբեր հատվածներում սպառնալիքի տակ է հայտնվել, իսկ կոալիցիան խոստանում է համատեղ միջոցներ ձեռնարկել ԶԼՄ-ների ազատության պաշտպանության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները