Թեհրանը խոստացել է ցանկացած պարագայում շարունակել նավթի արտահանումը

10:05   14 Հուլիս 2019    165

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Ջերեմի Հանթի հետ հեռախոսային զրույցի ժամանակ հայտարարել է, որ ցանկացած հանգամանքներում իր երկիրը շարունակելու է նավթ արտահանել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Меhr գործակալությունը։

Ընդգծելով ԱՄՆ-ի անօրինական նավթային պատժամիջոցները Իրանի նկատմամբ՝ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ «Իսլամական Հանրապետությունը կշարունակի ցանկացած պարագայում նավթի արտահանումը»,-մեջբերում է գործակալությունը Զարիֆի խոսքը։

Անդրադառնալով բրիտանական իշխանությունների կողմից իրանական Grace 1 տանկերի կալանմանը՝ Զարիֆը կոչ է արել թագավորության կառավարությանն անհապաղ ազատ արձակել տանկերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները