iPad-ով կառավարվող միլիարդատիրոջ սուպերզբոսանավը վաճառքի է հանվել 15 մլն դոլարով

10:46   14 Հուլիս 2019    182

Միլիարդատեր Անտո Մարդենի՝ iPad-ով կառավարվող սուպերզբոսանավը վաճառքի է հանվել 15 մլն դոլարով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դիզայները Ջոն Շաթլուորթն է: Զբոսանավը Ջեյմս Բոնդի ֆիլմերի նավերն է հիշեցնում:

Նշվում է, որ զբոսանավի առանձնահատկություններից մեկն այն է, որ ջրի մեջ ընկղմվում է միայն 20%-ով՝ ծախսելով վառելիքի ընդամենը 14%-ը:

Զբոսանավն ունի 4 ննջասենյակ, 3 լոգասենյակ և բաց երկնքի տակ բար, իսկ գիշերը զբոսանավի վրա կապույտ լույսեր են վառվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: iPad  


Վերնագիրի այլ պիտակները