Լոնդոնում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան տուժածներ

10:59   14 Հուլիս 2019    185

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի հարավ-արևմուտքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով 7 մարդ է տուժել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ի ուշ երեկոյան Բաթերսի թաղամասում: Ոստիկանությունը ծեծկռտուքի մասին ահազանգ է ստացել, որից հետո ոստիկանները դեպքի վայր են ժամանել՝ հայտնաբերելով, որ մեքենան դիտավորյալ մխրճվել է մարդկանց խմբի մեջ, ընդ որում՝ տուժածներից մեկի ոտքը կոտրվել է, նրան տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:

Մահափորձի կասկածանքով 3 մարդ է ձերբակալվել, ևս 4-ը ձերբակալվել են հասարակական վայրում ծեծկռտուք իրականացնելու համար:

Դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է: Ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպն ահաբեկչական բնույթ չի կրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները