Եգիպտոսում զբոսաշրջիկների համար բացել են բեկված բուրգը

11:19   14 Հուլիս 2019    173

Եգիպտոսի հնագույն բուրգերից մեկը՝ Սնոֆրու փարավոնի բեկված բուրգն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար վերականգնումից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք առաջին անգամ որոշեցինք բացել բեկված բուրգն այցելուների համար»,- ասել է Հնագույն հուշարձանների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա ալ-Վազիրին:

Բուրգի պաշտոնական բացումից հետո առաջինը ներս են մտել օտարերկրացի դիվանագետները, որոնք հրավիրվել են հուշարձանների գծով նախարարության կողմից:

Շատերը նշել են, որ դա «անցյալի ճանապարհորդություն» է, որն անցնում են մեծ դժվարությամբ. նեղ փայտե աստիճաններով հարյուր մետր բարձրությամբ կտրուկ վերելքը ոչ բոլորն են հաղթահարել։ Որոշ այցելուներ՝ տեսնելով իրենց նախորդների փորձը, ընդհանրապես հրաժարվել են իջնել ստորգետնյա հանքը։

Սնոֆրու փարավոնի բուրգը կառուցվել է մ.թ.ա. 2596 թվականին: Այն գտնվում է Կահիրեի մոտկայքում Դախշուր համալիրում: Հայտնի է իր թեք ձեւով եւ երկու մուտքերով՝ ավանդական հյուսիսային եւ առեղծվածային արեւմտյան:

Բեկված բուրգը հատուկ վերակառուցվել է ավելի թեքանկյուն, որպեսզի շինարարությունն արագ վերջացնեն՝ հաշվի առնելով այն դարաշրջանի ոչ կատարյալ տեխնոլոգիաները, համեմատաբար անգամ ոչ բարձր բուրգերի շինարարությունը շարունակվում էր տասնյակ տարիներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները