Լիբիայի ազգային բանակը նոր հարձակումներ է սկսում Տրիպոլիի ուղղությամբ

11:27   14 Հուլիս 2019    172

Լիբիայի ազգային բանակը մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ նոր հարձակումներ է սկսում մայրաքաղաք Տրիպոլիի վրա՝ հույս ունենալով գրավել աշ Շահադա հրապարակը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Լիբիայի ազգային բանակի գեներալ Սալիհ Բուհալիկան:

«Լիբիայի ազգային բանակը նոր փուլ է սկսում, մենք կհայտնվենք ալ Շահիդա հրապարակի դարպասներից այն կողմ, թշնամին պարտություն է կրում և սկսել է փախուստի դիմել մարտի դաշտից՝ քաղաքի ներսում ահաբեկչական գործողություններ իրականացնելու»,- ասել է Բուհալիկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբիա  


Վերնագիրի այլ պիտակները