Իրանը շարունակելու է իր նավթի արտահանումը ցանկացած պայմաններում. Զարիֆ

11:57   14 Հուլիս 2019    226

Իրանը շարունակելու է իր նավթի արտահանումը ցանկացած պայմաններում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Ջիբրալթարում ձերբակալված իրանական «Grace 1» նավթային լցանավի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Հեռախոսազրույցի ընթացքում, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն, անդրադառնալով Միջերկրական ծովի արեւելքում, «Grace 1» լցանավի օրինական նպատակակետին, ասել է. «ԵՄ-ը, որը մշտապես դեմ է արտայայտվել ԱՄՆ-ի արտասահմանյան պատժամիջոցներին, չի կարող նման գործողություն իրականացնել, իսկ բրիտանական կառավարությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի իրանական լցանավի անօրինական ձերբակալմանը վերջ տալու համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները