ԱՄՆ-ում ուսուցչուհին բանտարկվել է ուսանողի հետ սեռական հարաբերություն ունենալու պատճառով

12:34   14 Հուլիս 2019    181

28-ամյա ուսուցչուհին Արիզոնայում (ԱՄՆ) դատապարտվեց 20 տարվա ազատազրկման 13-ամյա աշակերտի հետ սեռական հարաբերություններ ունենալու պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Foz News-ը:

Իր վերջին խոսքում Բրիթանի Զամորան ասաց, որ ինքն իրեն լավ մարդ է համարում, որը սխալ է թույլ տվել և խորապես զղջում է:

Զամորան Լաս Բրիսասի Գուդյըր ակադեմիայում դասավանդում էր վեցերորդ դասարանցիներին: Նա ձերբակալվել է 2018 թ. մարտին և մեղավոր է ճանաչվել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների և երեխային պղծելու համար:

Երեխաների ծնողները ուսուցչի և երեխայի միջև անպարկեշտ հարաբերություններ կասկածելով, սկսել են վերահսկել որդու հեռախոսը։

Դատավարության ընթացքում անչափահասի մայրն ասաց, որ ատում է Զամորային և նրան սովորական մանկապիղծ է համարում։



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները