Բանգլադեշում 14 մարդ է զոհվել կայծակի հարվածից

12:45   14 Հուլիս 2019    209

Բանգլադեշում 14 մարդ է զոհվել, մեկը տուժել կայծակի հարվածից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

4 մարդ, որոնց թվում` հայրը իր երկու երեխաների հետ զոհվել են կայծակի հարվածից, երբ աշխատելիս են եղել դաշտում:

Բանգլադեշի հյուսիսում ձկնորսության պահին կայծակի հարվածից մեկ երիտասարդ ձկնորս է մահացել, նրա եղբայրը տուժել է:

Բանգլադեշի արևմուտքում 3 մարդ զոհվել են կայծակի հարվածից այն պահին, երբ բեռնաթափում էին բանանով լցված մեքենաները:Հայր և որդի զոհվել են ձկնորսության պահին: Այսպիսի դեպքերը շատ են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բանգլադեշ  


Վերնագիրի այլ պիտակները