ԱՄՆ-ում ոստիկանը կրակել է 17-ամյա աղջկա վրա

14:35   14 Հուլիս 2019    188

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆուլերթոն քաղաքում ոստիականության աշխատակիցը կրակել է 17-ամյա աղջկա վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է NBC-ն:

Նշվում է, որ երկու ոստիկան ծառայողական շանը հիվանդանոց տեղափոխելիս են եղել, երբ իրենց մեքենային է բախվել մեկ այլ ավտոմեքենա: Մեքենան կանգնեցնելուց և դուրս գալուց հետո նրանք նկատել են զինված աղջկա, որն ատրճանակն ուղղել է իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Նրանցից մեկը հանել է իր ատրճանակն ու երկու կրակոց արձակել:

Փամփուշտները դիպչել են աղջկա կրծքավանդակին և ոտքին: Հիվանդանոցում աղջիկը մահացել է: Պարզվել է, որ նա 17-ամյա Հաննա Ուիլյամսն է: Դեպքի վայրը զննելիս հայտնաբերվել է նրա ատրճանակը:

Դեպքից ժամեր անց ոստիկանությանն է դիմել աղջկա հայրը: Նա պատմել է, որ Հաննան վարորդական իրավունք չի ունեցել: Նա վերցրել է ընտանիքի անդամներից մեկի ավտոմեքենան և գնացել անհայտ ուղղությամբ: Հայրը նշել է, որ աղջիկը հակաբիոտիկներ է ընդունում: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները