Մոսկվայում ռետրո տրամվայների շքերթ է անցկացվել

13:32   14 Հուլիս 2019    164

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Tass»-ին, Մոսկվայի տրանսպորտի օրվան նվիրված ՌԴ-ում տեղի է ունեցել ռետրո տրամվայների շքերթ:

Շարասյունը կազմված է 19 վագոնից:

Կազմակերպիչները նշում են՝ քաղաքի տարբեր հատվածներում տոնի հետ կապված այլ միջոցառումներ ևս կան. օրինակ՝ ռետրո ավտոբուսների շքերթ և ցուցահանդեսներ:

Նշվում է, որ տրամվայի յուրաքանչյուր վագոնում աշխատելու են մարդկանց հաճելի ժամանցն ապահովող, պատմական հագուստներով աշխատակիցներ:

Անցկացվելու են մրցույթներ և խաղեր, իսկ մարդիկ ստանալու են հուշանվերներ:

Վագոններից յուրաքանչյուրը պատմական նշանակություն ունի․ օրինակ՝ վագոններից մեկը տաք եղանակին առ այսօր օգտագործվում է տրամվայի ռելսերի մաքրության համար, մեկ այլ վագոն՝ ձյունը մաքրելու համար:



Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները