Նոր Զելանդիան առաջին անգամ բնակչությունից զենք է գնել Քրայսչըրչի ահաբեկչական հարձակումներից հետո

13:55   14 Հուլիս 2019    205

DW-ն, հղում անելով Նոր Զելանդիայի ոստիկանությանը, հայտնում է, որ 169 մարդ 224 միավոր զենք է հանձնել և ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 260 հազար եվրո:

Մինչև տարեվերջ պլանավորվում է անցկացնել շուրջ 250 նմանատիպ ետգնում: Նշվում է, որ հունիսի վերջին Նոր Զելանդիայի կառավարությունը մոտավորապես 121 մլն եվրո է տրամադրել բնակչության կողմից կիսաավտոմատ զենք ետգնելու համար: Զենքը վաճառել կկարողանան նրանք, ովքեր նախկինում զենքը ձեռք են բերել օրինական ձևով:

Սեփականատերերին կվերադարձվեն արժեքի մինչև 95 տոկոսը: Նրանց համար, ովքեր զենքը ձեռք են բերել ապօրինի կերպով և կամովին հանձնում են ոստիկանությանը, կա համաներման ընթացակարգ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները