ՌԴ-ի հետ Ս-400-ի մատակարարումը կարեւորագույն գործարք է ժամանակակից Թուրքիայի համար. էրդողան

21:40   14 Հուլիս 2019    401

Կիրակի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվանել է Ռուսաստանի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերը մատակարարելու գործարքը որպես երկրի ժամանակակից պատմության մեջ կարեւորագույն համաձայնություն, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Haberler-ին:

«Ներկայումս մեր ժամանակակից պատմության մեջ կարեւորագույն համաձայնագիր է Ս-400-ը մատակարարելու գործարքը: Ձեռքբերելով Ս-400-ը՝ Թուրքիան չի նախապատրաստվում պատերազմի: Հակաօդային պաշտպանության համակարգերը կոչված են ապահովել խաղաղություն եւ անվտանգություն մեր երկրում: Մեր կողմից ձեռնարկված մյուս քայլերը կոչված են մեր պաշտպանողական հնարավորությունների կատարելագործմանը»,-ասել է Էրդողանը: Նա կրկին հայտարարել է, որ Ս-400 համակարգերի վերահսկողությունն ամբողջովին կիրականացնեն Թուրքիայի զինված ուժերը:

Նախագահն անդրադարձել է երկրում ամերիկյան F-35 հինգերորդ սերնդի կործանիչների մատակարարման հարցին, որոնք, Վաշինգտոնի տարբեր հայտարարությունների համաձայն, կարող են կասեցվել Ս-400-ի գործարքի հետեւանքով: «Ս-400-ն ու F-35-ը ամբողջովին տարբեր թեմաներ են: Ներկայումս մենք վճարել ենք 1,4 մլրդ դոլար F-35-ի համար: Եթե Թուրքիային հեռացնեն F-35-ի ստեղծման ծրագրից, ապա մեկ ինքնաթիռի արժեքը կարող է հասնել 7-8 մլն դոլարի: Դա բնավ հասարակ որոշում չէ: (Այդ դեպքում) նրանք ստիպված կլինեն վերադարձնել գումարը, որը մենք վճարել ենք»,- հավելել է Էրդողանը:

Ս-400-ի մատակարարումը Թուրքիային սկսվել է հուլիսի 12-ին: Հանրապետության Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ օրը երեք բեռնատար ինքնաթիռներ մատակարարել են Մյուրթեդ ավիաբազա Ս-400-ի մի քանի բաղադրիչներ: Հաջորդ օրը ժամանել էր եւս մեկ ինքնաթիռ: Կիրակի ստացվել էին տեղեկություններ արդեն յոթերորդ ինքնաթիռի ժամանման մասին, որը մատակարարել էր Ս-400-ի հերթական բաղադրիչները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները