Amazon-ը Գերմանիայում նոր պահեստ կբացի՝ 2800 աշխատատեղ ստեղծելով

22:17   13 Օգոստոս 2019    478

Առցանց առևտրի ոլորտի գերհսկա Amazon ընկերությունը մտադիր է այս տարի Գերմանիայում նոր ապրանքապահեստ բացել, ինչի շնորհիվ շուրջ 2800 նոր աշխատատեղ կստեղծվի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ մինչև 2019թ.-ի վերջ ընկերության՝ Գերմանիայում գործող աշխատակազմը կգերազանցի 20 000 անդամը: Գերմանիան Amazon-ի՝ Միացյալ Նահանգներից հետո երկրորդ ամենամեծ շուկան է:

Այնտեղ ընկերության արդեն 12 պահեստ է գործում, իսկ 13-րդը տեղակայված կլինի արևմտյան Մյոնխեգլադբախ քաղաքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները