INSTEX-ը բաց է այն երկրների համար, որոնք չեն մտնում ԵՄ կազմի մեջ. Մոգերինի

22:16   15 Հուլիս 2019    268

Իրանի միջուկային գործարքի մասնակիցները չեն կարծում, թե Թեհրանի խախտումները համաձայնագրի էական չպահպանում է, եւ մտադիր չեն վեճի կարգավորման մեխանիզմ թողարկել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Այս պահի դրությամբ համաձայնագրի մասնակիցներից որեւէ մեկը չի հայտնել այդ հոդվածը գործի դնելու մտադրության մասին, ինչը նշանակում է, որ տվյալ պահին որեւէ մեկը դա համաձայնագրի էական չպահպանում չի համարում»,- ասել է նա:

Նշենք, որ այդ մեխանիզմը ենթադրում է, որ միջուկային համաձայնությունների խախտումները պետք է վերացվեն դրա ակտիվացումից 65 օրվա ընթացքում: Դրանից հետո խնդիրը պետք է քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ պատժամիջոցների հնարավոր վերսկսման համար: Մոգերինին նշել է, որ INSTEX ֆինանսական հատուկ մեխանիզմը բաց է այն երկրների համար, որոնք չեն մտնում ԵՄ կազմի մեջ:

«Այն բաց է երրորդ երկրների համար»,- ասել է նա: Բացի այդ, Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ը մտադիր է այդ մեխանիզմն առավել օպերատիվ եւ ֆունկցիոնալ դարձնել: Խոսելով միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակի մասին՝ Մոգերինին նշել է, որ համաձայնագրի այլընտրանք այսօր չկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: INSTEX   Մոգերինի  


Վերնագիրի այլ պիտակները