Մալայզիայի իշխանությունները չինական պետական ընկերության հաշվից 240 մլն դոլար են առգրավվել

22:49   15 Հուլիս 2019    180

Մալայզիայի իշխանությունները չինական պետական Petroleum Pipeline Engineering ընկերության հաշվից 240 մլն դոլար են առգրավվել՝ կապված չավարտված ծրագրերի հետ:

Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մախատխիր Մոհամադը, հաղորդում է Reuters-ը: Առգրավվումը տեղի է ունեցել գրեթե 1 տարի անց այն բանից հետո, երբ Մալայզիան դադարեցրել է 2,3 մլրդ դոլար արժողությամբ 2 գազամուղների կառուցումը, որի առաջատար կապալառուն էր Petroleum Pipeline Engineering ընկերությունը:

«Ես հասկանում եմ, որ գազամուղի համար գումարի 80%-ը վճարվել է, սակայն աշխատանքի իրականացումը կազմում է ընդամենը 13%: Այդպիսով, կառավարությունն իրավունքի ունի վերադարձնել գումարը, քանի որ ծրագիրը չեղարկվել է»,- ասել է Մախատխիր Մոհամադը:

Նա նաեւ խոստացել է վերանայել կամ չեղարկել այն, ինչն ինքն անվանում է «անարդար» չինական նախագծեր, ինչը Մալայզիայի խոշոր առեւտրային գործընկերոջ հետ հարաբերությունների սրացման պատճառ էր դարձել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալայզիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները