Չեչնիայում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա

12:19   16 Հուլիս 2019    253

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետությունում թեթևշարժիչային Ան-2 ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Նովոշչեդրինսկայա ավանում: Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ինքնաթիռը կպել է հոսանքալարին, ինչի հետևանքով 4 գյուղ հոսանքազրկվել է:

Տուժել է օդաչուն, նրա անրակը կոտրվել է, սակայն գիտակցությունը տեղն է: Բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատում: Տան բնակիչներից 3-ի մոտ հոգեբանական շոկ է գրանցվել, նրանք հոսպիտալացվել են:

Հաղորդվում է, որ վթարի պատճառն անվտանգության կանոնների խախտումն է եղել:

Ինքնաթիռը պատկանել է Դաղստանի քաղաղաքու, որը դեպքի վայրից ոչ հեռու հողակտոր էր վարձել: Դեպքի առնչությամբ տեղի դատախազությունը ստուգումներ է իրականացնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեչնիա  


Վերնագիրի այլ պիտակները