Զելենսկին մտադիր է փոխել 12 դեսպանի

13:56   16 Հուլիս 2019    257

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը հայտարարել է, որ երկրի ղեկավարը մոտ ապագայում մտադիր է թարմացնել դիվանագիտական կորպուսը և, այդ նպատակով, 12 դեսպանի փոփոխություն կկատարվի: Նրանց թվում է նաև ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը:

«Արդեն կայացվել է որոշում` 12 դեսպանի փոփոխության վերաբերյալ»,- գրված է հայտարարությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Որպես հավելում նշվում է, որ ընթանում են նոր դեսպանների ընտրության և փաստաթղթային հարցերի կարգավորման աշխատանքները: Մյուս երկրների դեսպանների անունները դեռևս չեն նշվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները