Դողացող Մերկելին ալկոհոլիզմի մեջ են կասկածում

13:28   16 Հուլիս 2019    242

Գերմանիայում մշտապես դողացնող կանցլեր Անգելա Մերկելի ալկոհոլիզմի մեջ են կասկածում։

Այս մասին ասել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Պյոտր Բիստրոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքով՝ Գերմանիայի բնակիչները քննարկում են Մերկելի մշտական դողը։ Նրանց կարծիքով՝ դա, հավանաբար, ալկոհոլիզմի նշան է։

«Իսկ հնարավոր է անգամ՝ Պարկինսոնի հիվանդության»,-հավելել է Բիստրոնը։

Պատգամավորը կանցլերին խորհուրդ է տվել առողջությամբ զբաղվել, քանի որ հրապարակավ առնվազն 3 անգամ նա սկսում է դողալ։ Նա նաև հավելել է, որ Մերկելը պետք է բժշկական եզրակացություն ստանա։

«Իսկ մինչ այդ, ցավոք, Մերկելի վիճակը կարելի է համեմատել ԵՄ-ի դրության հետ․ երկու դեպքում էլ խնդիրներն ակներև են, երկու դեպքում էլ դրանց ընդամենը անտեսում են»,-եզրափակել է Բիստրոնը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները