Կոնգրեսը կքննարկի Թրամփի արտահայտությունները դատապարտող բանաձեւը

14:37   16 Հուլիս 2019    308

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պլանավորում Է հուլիսի 16-ին անցկացնել այն բանաձեւի քվեարկությունը, որը դատապարտում Է նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորական արտահայտությունները Դեմոկրատական կուսակցության առաջադիմական թեւից մի քանի կանանց հասցեին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է The Hill թերթը՝ վկայակոչելով Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերին (Մերիլենդի նահանգից):

Բանաձեւը, որն ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի համար իրավաբանական հետեւանքներ չի ունենա, պատրաստել Է դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկին (Նյու Ջերսիի նահանգից), որը ծնվել Է Լեհաստանում: Փաստաթղթի նախագծում, որի բովանդակությունը հայտնի Է դարձել The Hill-ին, «վճռականորեն դատապարտվում են նախագահ Դոնալդ Թրամփի ռասիստական արտահայտությունները, որոնք օրինականացրել եւ սաստակցրել են վախը նոր ամերիկացիների հանդեպ եւ ատելությունը նրանց նկատմամբ»:

Հուլիսի 14-ին Թրամփն ընդդիամդիր Դեմոկրատական կուսակցությունից կանանց հասցեին թույլ Է տվել արտահայտություններ, որոնք շատերը գնահատել են որպես վիրավորական եւ ռասիստական: Սպիտակ տան ղեկավարը նրանց առաջարկել Է փոխանակ «բարձրաձայն եւ չարամտորեն» ամերիկացներին պատմելու, թե ինչպես ղեկավարեն ԱՄՆ-ի կառավարությունը, առաջարկել Է «վերադառնալ հետ» եւ «օգնել շտկելու լիովին ավերված եւ հանցավորությամբ հեղեղված այն վայրերը, որտեղից նրանք եկել են»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները