Ֆոն դեր Լյայենը ԵԽ-ին հայտնել Է, որ պատրաստ Է երկարաձգելու Brexit-ի շուրջը բանակցությունները

15:16   16 Հուլիս 2019    201

Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու Ուրսուլա ֆոն դեր Լյայենն իր ընտրվելու դեպքում պատրաստ Է Մեծ Բրիտանիային ավելի շատ ժամանակ տրամադրելու Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու շուրջը բանակցությունների համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հայտարարել Է հուլիսի 16-ին՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջեւ:

«Ես պատրաստ եմ ավելի շատ ժամանակ տալու, եթե դա անհրաժեշտ Է»,- ընդգծել Է նա: Ըստ որում նա հավաստիացրել Է, որ ամեն դեպքում ԵՄ-ն «այսուհետեւ Էլ թագավորությունը կդիտի որպես գործընկերոջ եւ բարեկամի»:

Բացի դրանից, Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածուն խոստացել Է քննարկմանն դնել Եվրոպայի ապագայի հարցերը: «Այդպիսի խորհրդաժողով կարելի կլինի հրավիրել 2020 թվականին»,- կարծում Է նա: Ֆոն դեր Լյայենը նշել Է, որ «այդ քննարկմանը ԵՄ-ի երկրների քաղաքացիների լայն մասնակցության հույս ունի», որը, նրա խոսքով՝ կարող Է տեւել երկու տարի:

Ֆոն դեր Լյայենը հայտնել Է, որ ինքը շահագրգռված Է Եվրախորհրդարանի դերի ամրապանդման հարցում: Ես կաշխատեմ, որպեսզի Եվրոպան ավելի ուժեղ դառնա»,- նշել Է թեկնածուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները