Մահացել է համակարգչային գաղտնաբառերի ստեղծողը

18:10   16 Հուլիս 2019    126

Մահացել է հայտնի ամերիկացի գիտնական Ֆերնանդո Կորբատոն։

Նա հանդիսանում է համակարգչային գաղտնաբառերի ստեղծողը։ Կորբատոն 93 տարեկան էր։ Այս մասին հայտնում է C-News-ը։

Կորբատոն գաղտնաբառով պաշտպանված օգտահաշիվները ստեղծել է 1961 թվականին, երբ փորձում էր այնպես անել, որ նույն կոմպյուտերից մի քանի մարդ կարողանար օգտվել։ Ըստ Կորբատոյի կնոջ՝ Էմիլիի փոխանցած տեղեկությունների, մահվան պատճառը եղել է դիաբետի բարդացումը։

Ինքը՝ Կորբատոն վերջին տարիներին հաճախ է զբաղվել ինքնաքննադատությամբ եւ հայտարարել, որ իր ստեղծած օգտաբառ-գաղտնաբառային համակարգը քիչ թերություններ չունի, որոնք ժամանակի ընթացքում, տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, ավելի ու ավելի ակնհայտ են դառնալու։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆերնանդո-Կորբատո  


Վերնագիրի այլ պիտակները