Մոսկվան դեմ է Թուրքիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներին

18:42   16 Հուլիս 2019    236

Մոսկվան բացասական է վերաբերվում ԵՄ-ի` Թուրքիայի նկատմամբ Մեջերկրական ծովում իրավիճակի սրման հետ կապված պատժամիջոցներ կիրառելու որոշմանը, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանն աջակցում է Թուրքիայի գործողություններին, որը հորատման աշխատանքներ է սկսել բացառապես Կիպրոսի տնտեսական գոտին համարվող տարածքում` բնական գազի արդյունահանման նպատակով. հայտնում է Известия-ն:

Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի` միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի ԱԽ ընթացակարգերին: Մոսկվան պնդում է, որ կիպրոսյան հարցի լուծմամբ պետք է զբաղվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Մոսկվան մտահոգված է Թուրքիայի գործողություններով Կիպրոսի տնտեսական գոտում և կոչ է անում կողմերին` զերծ մնալ քայլերից, որոնք կարող են էսկալացիայի հանգեցնել: ԵՄ խորհուրդը որոշել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները