Իրանում լրտեսության կասկածանքով Ֆրանսիայից կին գիտնականի են ձերբակալել

19:24   16 Հուլիս 2019    167

Իրանական ծագում ունեցող ֆրանսիացի ակադեմիկոս-մարդաբան Ֆարիբա Ադելխային ձերբակալել են Իրանում և զրկել հյուպատոսական ծառայություններին հասանելիությունից:

Այս մասին հայտնում է BBC-ն՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը հղումով: «Ֆրանսիան կոչ է անում Իրանի իշխանություններին պարզաբանել Ֆարիբա Ադելխայի հետ կապված իրավիճակը և կրկնում է բոլոր պահանջները՝ մասնավորապես նրան անհապաղ հյուպատոսության հետ կապ հաստատելու հնարավորություն ընձեռելու վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ֆարիբան կալանավորվել է դեռևս անցյալ ամիս՝ լրտեսության կասկածանքով, սակայն պաշտոնական Թեհրանը կիրակի հայտարարել է, որ «տեղեկություն չունի» հիշյալ կին գիտնականի մասին:

60-ամյա Ֆարիբա Ադելխան հայտնի մարդաբան է, Փարիզի Քաղաքական հետազոտությունների էլիտար ինստիտուտի աշխատակից։ Աղբյուրը նաև նշում է, որ վերջին տարիներին Իրանում շատ քաղաքացիներ են ձերբակալվում՝ մասնավորապես օտարերկրյա հետախուզության համար աշխատելու կասկածանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները