ԱՄՀ-ի ղեկավար Լագարդը հրաժարական է տվել

21:25   16 Հուլիս 2019    142

Քրիստին Լագարդը հրաժարական է ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենի պաշտոնից` Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը առաջադրելու կապակցությամբ:

Այս մասին ասվում է ԱՄՀ-ի կայքում հուլիսի 16-ին հրապարակված իր հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես հանդիպեցի գործադիր խորհրդին և հրաժարականի մասին դիմում ներկայացրեցի, որը ուժի մեջ կմտնի 2019 թվականի սեպտեմբերի 12-ին», – ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները