Ղազախստանում անցում լատինատառին կարող է ձգվել եւս 10 տարի

09:42   17 Հուլիս 2019    214

Ղազախստանում գրավոր խոսքի անցումը լատինատառի կարող է ձգվել եւս տասը տարի, քան նախատեսված էր նախագահի հրամանագրով, առնվազն հասնելով մինչեւ 2030-35 թթ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ երկրի ԱԳՆ տեղակալ Ռոման Վասիլենկոն պարզաբանել է, որ այբուբենի եւ գրավոր խոսքի փոփոխումը սլավոնատառից լատինատառի, ավելի կդյուրացնի ղազախսների ինտեգրագումը համաշխարհային հանրությանը, քանի որ աշխարհում օրինակ գիտական գրականության 90 տոկոսը տպագրվում է լատինատառ այբուբեններով։

Միաժամանակ նաեւ նա ասել է, որ ռուսաց լեզվի կարգավիճակի հարցում որեւէ փոփոխություն չի նախատեսվում կատարել։ Նշենք, որ լատինատառի անցման նախկին ժամկետը 2021-24 թթ էր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները