Ադրբեջանի ԱԳՆ. Միջադեպը հակասում է համանախագահների կոչին

10:16   19 Հուլիս 2019    606

Հայաստանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը՝ խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակի ենթարկելով Գազախի շրջանի Երկրորդ Շըխլը գյուղի մոտ տեղակայված սահմանապահ կետը եւգնդակոծության արդյունքում գնդակային վիրավորում է ստացել Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինվոր Ջեյհուն Բայրամովը:

Հարկ է նշել, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում, այլ հայ-ադրբեջանական սահմանին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:

Երեկ Հայաստանի վարչապետը խոսում էր կարգավորման հասնելու կարևորության մասին, որը պետք է համապատասխանի ադրբեջանցի և հայ ժողովուրդների շահերին: Այդ հայտարարությունից մի քանի ժամ անց հայ-ադրբեջանական սահմանի միջադեպ տեղի ունեցավ: Այս ամենից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ Հայաստանի ղեկավարի՝ խաղաղության և հակամարտության կարգավորման վերաբերյալ խոսքերին», - ասել է Լեյլա Աբդուլլաևան:

Նա ընդգծել է, որ տվյալ միջադեպը լիովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոչերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջանի-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները