Պայթյուն՝ Սիսիանում. նախնական տվյալով՝ կա մեկ զոհ

14:29   19 Հուլիս 2019    909

Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը: «Կա մեկ զոհ։

Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են։ Նախնական տվյալներով պայթուցիկ է կապած եղել անասնագոմի դռանը…Մնացածը՝ իրավապահներից»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրում է սիսիանցի պատգամավորը:

Նա, ի պատասխան բազմաթիվ հարցերի, գրել է նաև, որ պայթյունը եղել է թիվ 1 դպրոցի դիմաց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիսիան  


Վերնագիրի այլ պիտակները