ԱՄՆ-ը ռազմական գործողություն է պատրաստում Պարսից ծոցում և զորք ուղարկում Սաուդյան Արաբիա

10:35   20 Հուլիս 2019    436

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԱՄՆ-ը «Պահապան» անվանումով ռազմական գործողություն է մշակում, որի նպատակը կլինի Մերձավոր Արևելքում ծովային ուղիներն անվտանգ դարձնելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործողության նախապատրաստումը սկսվել է ուրբաթ միջազգային նորմերի խախտման պատճառով` Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից բրիտանական նավթատար նավի ֆոնին:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Ռիչարդ Սփենսերը հավանություն է տվել Սաուդյան Արաբիա զորքի ուղարկմանը՝ մերձարևելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի պաշտպանության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները