13-ամյա տղան երկու ինքնաթիռ է առեւանգել

16:48   20 Հուլիս 2019    261

Չինաստանում 13-ամյա տղան երկու ինքնաթիռ է առեւանգել, որպեսզի զբոսնի դրանցով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ տեսահսկման սարքերը ֆիքսել են, թե ինչպես է անծանոթ դեռահասը մուտք գործում էքսկուրսիաներ կազմակերպող գրասենյակին պատկանող անգար՝ Թայհու լճի մոտ, որը գտնվում է Ծյանսու եւ Չժեծյան նահանգների միջեւ ու արդեն կեսգիշերն անց դուրս բերում երկու ինքնաթիռ ավտակայանատեղի։

Նրան հաջողվել է ոչ միայն հասնել ինքնաթիռի ղեկին, այլ նաեւ զբոսանք կատարել թեթեւ շարժիչավոր ինքնաթիռով։ Ընդ որում մեկով դեռ օդ չբարձրացած բախվել է պարսպին ու փորձել մյուսը։

Աշխատակիցները առավոտյան ժամանելով անգար ամեն բան պարզել են։ Աշխատակիցներից մեկը հիշել է, որ հետաքրքրասեր տղան նախորդ օրը եղել է անգարում ու հետեւել ինքնաթիռների աշխատանքին եւ իրենց հարցեր տվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները